-
21.05.2014|
15:37
ՌԴ մշակույթի նախարարության աշխատանքային խումբը աշխատում է մշակույթի մասին նոր օրենքի վրա: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին համոզված է, որ «դա մի փաստաթուղթ է, որի ընդունումը հասունացել է անցած քսան տարիների ընթացքում»:
-
21.05.2014|
15:16
Հունիսի 14-ին և 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում տեղի կունենա «Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան:
Նախաձեռնությունը «One Armenia» կազմակերպությանն է: Նպատակ են ունեցել դասական հայկական որևէ ոլորտ ներկայացնելու ժամանակակից մեկնաբանությամբ: Դրամաշնորհ է հայտարարվել: Լավագույնն է ճանաչվել «Էպսիդոն» թատերախմբի ներկայացրած նախագիծը:
-
21.05.2014|
15:14
ԵՄ-ն ՀՀ-ում զգալի ճանապարհ է անցել՝ «ԵՄ ընդլայնման 10-րդ տարեդարձը» խորագրով ԵՄ-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը՝ ներկայացնելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը:
-
21.05.2014|
15:12
Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և մոդել Վիկտորիա Բեքհեմի 15-ամյա որդին` Բրուկլինը, աշխատում է Լոնդոնի սրճարաններից մեկում որպես մատուցող՝ ժամը՝ 4,5 դոլար աշխատավարձով:
-
21.05.2014|
15:11
Երևանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ ԵՄ ասոցացման շրջանակում Հայաստանին բացառիկ մոտեցում ցուցաբերելու մասին, ուժեղ էր ու համոզիչ Հայաստանի համար, այդ ուղերձը պատշաճ կլսվի ամենուր՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
-
21.05.2014|
15:10
Մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀԱԿ-ԲՀԿ հանդիպում՝ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի ու Ստեփան Մարգարյանի միջև: Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի համագործակցությունը, խորհրդարանական ոչիշխանական ուժերի քառյակի անելիքները:
-
21.05.2014|
15:08
Հունաստանը 7 տարում կվերադառնա նախաճգնաժամային ՀՆԱ-ի մակարդակին, կստեղծի 770000 աշխատատեղ և կհասնի քաղաքացիների բարեկեցությանը՝ հայտարարել է վարչապետ Անտոնիս Սամարասը:
-
21.05.2014|
15:06
ՈՒղիղ 10 տարի առաջ ԵՄ-ն սկսեց ընդլայնման ծրագիրը: Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեայի և ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ ԵՄ ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում անցկացվեց: Տրայան Հրիստեան նշեց, որ ուղիղ 10 տարի առաջ 15 անդամ երկրներից բաղկացած Եվրոպական միությունն ընդլայնվեց և միանգամից դարձավ 25:
-
21.05.2014|
15:04
Կանադայում գտնվող Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը, մեկնաբանելով Ռուսաստանի քաղաքականությունը ՈՒկրաինայի նկատմամբ և Ղրիմի բռնակցումը, Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:
-
21.05.2014|
15:03
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե կտրականապես դեմ է ամերիկյան ապրանքների բոյկոտին: